21 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանի հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է տուժել. Իսրայելը հերքել է իր առնչությունը

Լիբանանի հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է տուժել. Իսրայելը հերքել է իր առնչությունը

Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։

Գործակալության աղբյուրներն ավելի վաղ  հայտնել էին, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենային թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Լիբանանի հարավային շրջաններին մարտի 30-ին հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։