ABCMEDIA
Երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի»․ Տիգրան Աբրահամյան

Երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ, բացի Արմենին վերագրվող արարքից:

Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:

Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին:

Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոն Ասլանյանի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 24 ամիս է` նստած է:

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:

Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր»,- գրել է Աբրահամյանը: