24 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԿՄ-ն պետությունից 234 մլն դրամի դրամաշնորհ կստանա

ԵԿՄ-ն պետությունից 234 մլն դրամի դրամաշնորհ կստանա

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:

Հաշվի առնելով, որ ԵԿՄ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024թ-ի գործունեության իրականացումը ողջ ծավալով:

2020թ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ-ին վերը նշված նպատակների համար հատկացվել է դրամաշնորհ, իսկ 2021, 2022 և 2023 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով տարեկան հատկացվել է 234,638.0 հազար դրամ»: