Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները. Համդա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերմանը։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Telegram ալիքով, հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանը։
«Չնայած մեր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները, – հայտարարել է նա: Նեթանյահուն խոչընդոտում է բանակցությունների առաջընթացին, նա չի ձգտում իսրայելցի գերիների ազատ արձակմանը»։
Համդանը խոստովանել է, որ բանակցությունները, չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին, կանգ են առել և առաջ չեն շարժվում: