Թեհրանը գործում է Իսրայելի դեմ․ Նեթանյահու
Թեհրանը տարիներ շարունակ տարածաշրջանում գործում է Իսրայելի դեմ, ուստի իսրայելական կողմն աշխատում է Իրանի և նրա արբանյակների դեմ։
Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկար տարիներ Իրանը աշխատել է մեր դեմ և՛ ուղղակիորեն, և՛ իր արբանյակների միջոցով, և հետևաբար Իսրայելը գործում է Իրանի և նրա արբանյակների դեմ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական ճանապարհով»,- ասել է Նեթանյահուն։
«Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել մեզ, և մենք գործելու ենք մի պարզ սկզբունքով. նրանք, ովքեր վնասում են մեզ կամ ծրագրում են վնասել մեզ, մենք կվնասենք նրանց»։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են պտտվում, թե Իրանը պատրաստվում է հրթիռակոծել Իսրայելը։