ABCMEDIA
ՄԱԿ ԱԽ-ն ապրիլի 8-ին կքննարկի ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը

ՄԱԿ ԱԽ-ն ապրիլի 8-ին կքննարկի ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, փակ նիստ կանցկացնի, որի թեման կլինի Պաղեստինի խնդրանքը՝ վերսկսել ՄԱԿ-ի մշտական անդամ դառնալու դիմումի քննարկումը։

Այս մասին  լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցչությունից։ Մալթան ներկայում զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

Պաղեստինը ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։ 2011 թվականին Պաղեստինի իշխանությունները դիմել էին համաշխարհային կազմակերպությանը մշտական անդամակցության համար, սակայն ավելի ուշ որոշել էին դեռևս մնալ մշտական դիտորդի կարգավիճակում։