24 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկում սկսելով Ուկրաինա ռազմական միջամտության մասին. ՌԴ ԱԳՆ

Մակրոնը կրակի հետ է խաղում՝ քննարկում սկսելով Ուկրաինա ռազմական միջամտության մասին. ՌԴ ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝  Ուկրաինա ռազմական կոնտինգենտի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումներ իրականացնելով․ TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունները։

Նրա խոսքով՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ զոհաբերում են սեփական երկրների ազգային շահերը քաղաքական իրավիճակին ու ընտրական շահերին։

«Թվում է, թե նրանք չեն գիտակցում էսկալացիայի վտանգը և ռիսկի աճը։ Սա քաղաքական ինֆանտիլիզմ է։ Մեր նախազգուշացումները Կիևի ռեժիմին զինելու հետևանքների մասին, անտեսվում են», – ընդգծել է Պոլիշչուկը։

Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026