18 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ՊՆ մամուլի քարտուղար

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ՊՆ մամուլի քարտուղար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս արդեն 2 անգամ ապատեղեկատվությունն էր տարածել, հայկական կողմը հերքել այն։