ABCMEDIA
Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով

Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով

Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն
ուսումնասիրող հանձնաժողով. տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ իրենք ծրագրել էին հանձնաժողով
հրավիրել Արցախ նախկին Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության
բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, սակայն երկու դեպքում էլ կան խոչընդոտներ.
Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը
քրեական գործով է անցնում, հետևապես հանձնաժողովը քննարկել և որոշել է մի շարք հարցերի
պատասխաններ փորձել ստանալ Արցախի վերջին նախագահից:

«Բավականին շատ հարցեր կան, որոնք նախագահի պաշտոնում արդեն հայտնված
պարոն Շահրամանյանից կարողանանք ստանալ այդ հարցերի պատասխանները: Ենթադրում եմ, որ
ինքը ինչ-որ բաներ հասցրած կլիներ ծանոթացած լիներ, նաև 44-օրյա պատերազմի դրվագներին
առնչվող: Առավել ևս երբ որ պարոն Շահրամանյանը նաև 2018-ից 2020 թվականներին եղել է
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Դա ի՞նչ է նշանակում,
որ մեր այն հատվածը՝ կապված պետական դավաճաության, դիվերսանտների և նրանց գոյության
մասին, նաև պատերազմի մինչև սկսվեկը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները
մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանյանից», – ասել է նա: