Ռուսաստանն ու Հայաստանը դեռ դաշնակիցներ են. Լավրով
ՀՀ-ն ու ՌԴ-ն դեռ դաշնակիցներ են և ոչ միայն իարավական առումով։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք դեռ մեզ դաշնակից ենք համարում։ Մենք դաշնակիցներ ենք իրավաբանորեն։ Կարծում եմ, ոչ միայն իրավաբանորեն, և որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է Լավրովը։