ABCMEDIA
Ղաշանգ, ղաշանգ ա իլալ Շուշին

Ղաշանգ, ղաշանգ ա իլալ Շուշին

2020 թվականի նոյեմբերի 9-ին բերդաքաղաք Շուշին թշնամու վերահսկողության
տակ անցավ։ 3-րդ տարին է՝ շուշեցիները տուն տանող ճանապարհին հեռվից են նայում, նկարներով
հիշում, վերապրում անցածը։ Այսօր նրանք Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում են։
Շուշիին նման, մոտիկ վայրեր են փնտրում, երազներով տուն գնում, բայց արթնանում մի իրականությունում,
որտեղ Շուշին շուշեցուց ավելի քան 300 կմ հեռու է։