Գազայի հատվածում երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը
Պարենի համաշխարհային
ծրագրի տվյալներով սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու
շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս: Այս մասին գրում է Associated Press-ը։
Պարբերականը տեղեկացնում է, որ Գազայի հատվածում հինգշաբթի օրվանից երրորդ օրն անընդմեջ
չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը,
ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները:
Աղբյուրի համաձայն՝ կիբերանվտանգության և ինտերնետ մոնիտորինգի կազմակերպություններից
մեկի տնօրեն Ալփ Թոքերը հայտարարել է, որ դեռևս
չկա հասանելիություն ինտերնետին և իրենց տվյալներով դա հակամարտությունից ի վեր կապի
ամենաերկարատև ընդհատումն է:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի
համակարգման գրասենյակից նշել են, որ Գազայի հատվածում հեռախոսակապը և համացանցը խափանվել է անկլավի հարավում կապի գծերի վնասման
պատճառով։