ABCMEDIA
Գազայի հատվածում երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն  ու ինտերնետը

Գազայի հատվածում երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը

Պարենի համաշխարհային
ծրագրի տվյալներով սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու
շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս: Այս մասին գրում է  Associated Press-ը։

Պարբերականը տեղեկացնում է, որ Գազայի հատվածում հինգշաբթի օրվանից երրորդ օրն անընդմեջ
չեն աշխատում հեռախոսային կապն  ու ինտերնետը,
ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները:

Աղբյուրի համաձայն՝ կիբերանվտանգության և ինտերնետ մոնիտորինգի կազմակերպություններից
մեկի տնօրեն Ալփ Թոքերը հայտարարել է, որ  դեռևս
չկա հասանելիություն ինտերնետին և իրենց տվյալներով դա հակամարտությունից ի վեր կապի
ամենաերկարատև ընդհատումն է:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի
համակարգման գրասենյակից նշել են, որ Գազայի հատվածում հեռախոսակապը և համացանցը  խափանվել է անկլավի հարավում կապի գծերի վնասման
պատճառով։