
Բագրատ սրբազանի գործում որպես իրեղեն ապացույց ներկայացվել է անգլերեն պլան՝ Իրանի, Իսպանիայի, ՌԴ, Չինաստան, Հնդկաստանի մասնակցությամբ
Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ապացույցներ է ներկայացրել։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախանական դատալսումների փուլը։
Այսօր հրավիրած մամուլի ասուլիս ընթացքում փաստաբանական թիմը ներկայացրել է փաստաթուղթ, որը Քննչական կոմիտեն ներկայացնում է որպես ահաբեկչության պլան, որն իբր գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Դատաձեռագրափորձաքննություն չեն իրականացրել, այն գրված է անգլերենով։ Ըստ բովանդակության՝ ահաբեկչության մեջ ներառված են՝ Իրանը, Իսպանիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Ըստ այս պլանի՝ պետք էր անցնել թշնամու տարածք ու գերեվարել 150 հազար թշնամի»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել են փաստաբանները։
Փաստաբանները հիշեցնում են՝ ակցիաների ժամանակ շատ մարդիկ են մոտեցել ու Սրբազանին տարբեր թղթեր տվել՝ անգամ «Հայաստանի փրկության ծրագիր», որոնք ֆիքսել են նաև տեսախցիկները։ Սրբազանը ծանոթ չի որպես իրեղեն ապացույց ներկայացրած թղթի բովանդակությանը։


