13 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի երկրների՝ Լեհաստանի սահմանին պատնեշներ կառուցելու որոշումը ձեռնտու է մեզ․ Լուկաշենկո

Արևմուտքի երկրների՝ Լեհաստանի սահմանին պատնեշներ կառուցելու որոշումը ձեռնտու է մեզ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարևանների՝ արևմտյան երկրների որոշումը՝ Բելառուսի հետ սահմանին պատնեշներ ու ցանկապատեր կառուցելու վերաբերյալ, իրականում ձեռնտու է Մինսկին․ գրում է Коммерсанть-ը։

Բելառուսի ղեկավարն այդ երկրներին կոչ է արել չսահմանափակվել եղածով և է՛լ ավելի շատ սահմանային պատնեշներ կառուցել։

Լուկաշենկոն պարզաբանել է, որ այդ պատնեշները լրացուցիչ խոչընդոտ են դառնալու հենց արևմտյան երկրների համար՝ հնարավոր հարձակման դեպքում։

«Եթե այդ երկրներն ագրեսիա սկսեն (իսկ եթե ագրեսիա լինի, ապա նախահարձակ կողմը ոչ թե մենք, այլ եվրոպական երկրներն են լինելու), ստիպված են լինելու հաղթահարել այդ ցանկապատը»,- նշել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Բելառուսին սահմանակից ԵՄ երկրները (Լեհաստան, Լիտվա, Լատվիա) ակտիվորեն ամրացնում են իրենց սահմանները և պատնեշներ կառուցում՝ դա պատճառաբանելով անվտանգային միջոցառում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ