
Վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը․ պաշտպան
18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը գրել է․ «Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից»։
Հիշեցնենք, որ սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել էին Մինասյան եղբայրները։ Միքայելն ազատ էր արձակվել, իսկ Դավիթը կալանավորվել ու ետղափոխվել էր «Արմավիր» ՔԿՀ։


