
Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը
Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը․ հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Այս լուրից հետո, կուսակցության անդամները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի դիմաց։
«Այս պահի դրությամբ տեղեկությունն այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով․ «Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը»։
Ըստ Գոհար Մելոյանի՝ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։


