Տավուշը պայքարում է․ 5 րդ օրվա քրոնիկոնը՝ ամփոփ
Ապրիլի 23-ին Տավուշում օրը սկսվեց ճանապարհը փակ, թեպետ այն չէր էլ բացվել ապրիլի 19-ից: Պարզապես բնակիչներն անհանգիստ էին, քանի որ լսել էին շրջանառվող խոսակցությունները, թե երեքշաբթի պետք է սահմանազատում լինի: Ի վերջո՝ ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ տեղեկացրեց, Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում, բայց Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն ապրիլի 23-ին չի նախատեսվում: Բայց Փաշինյանը շտապեց լուսանկար հրապարակել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը: Մանրամասները՝ տեսանյութում: