Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ ՀՀ-ի մասին. Տավուշի ցույցերից, մինչև Հայոց ցեղասպանություն
Euronews-ը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզում ցույցերից։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է ոստիկանությունն ուժով ճանապարհից հեռացնում ցուցարարներին և նրանց մեքենաները:
BBC-ին պատրաստել է ռեպորտաժ՝ «Հայաստանի կորած պարտեզը» վերնագրով, որը պատմում է Արցախի, ԼՂ հակամարտության, փախստականների մասին։ Ինչպես նշվել է շատերն էին Արցախն իրենց քաղաքակրթության բնօրրանը համարում: «Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունն տարածքի նկատմամբ, ամբողջ բնակչությունը փախավ այնտեղից ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Դա պատմական աղետ էր Հայաստանի համար։ Բայց աշխարհը հազիվ նկատեց դա», – նշվել է ռեպորտաժում։
The Associated Press –ն անդրադարձել է Երևանում կայացած ջահերով երթին։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են Հանրապետության հրապարակում երթի մասնակիցները այրում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում։ Նա նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.«Ադրբեջանը շարունակում է նաև ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար և բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը, որ Ադրբեջանը, գուցե, ծրագրում է ներխուժել Հայաստան», – գրել է Աֆեյանը: