ABCMEDIA
Տավուշի ցույցերում քաղաքացիների ձերբակալությունները իրավաչափ չեն․ պատգամավորը տեսակցել է նրանցից 5-ին

Տավուշի ցույցերում քաղաքացիների ձերբակալությունները իրավաչափ չեն․ պատգամավորը տեսակցել է նրանցից 5-ին

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Տավուշից բերման ենթարկված ու Երևան տեղափոխված 5 քաղաքացու, այդ թվում նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյնաը։

«Իրականում նրանցից ոչ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն՝ իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:

Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, և իրավիճակը մի օր պայթելու է»,- գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին տավուշցիներին միացած ու նրանց հետ ակցիա իրականացնելու ժամանակ ոստիկանները առանց հիմնավորման նախ բերման են ենթարկել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, հետո տեղափոխել Երևան՝ Էրեբունու ձերբակալվածներին պահելու վայր։