23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանության գործողություններից տուժել է նաև Ավետիք Չալաբյանը

Ոստիկանության գործողություններից տուժել է նաև Ավետիք Չալաբյանը

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին` Դեբետ գյուղի խաչմերուկում, հաջակցություն Տավուշի անցկացված բողոքի ակցիայից հետո ոստիկանները մասնակցիների նկատմամբ բռնի ուժ են կիրառել ու կռիվ հրահրել․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Մենք նրանց ասացինք՝ իրազեկման ակցիան ավարտելուց հետո կբացենք ճանապարհը և

այդպես էլ արեցինք։ ճանապարհը բացել էինք, երթևեկությունը կարգավորվել էր, երբ սկսեցին բռնություն կիրառել մեր նկատմամբ։ Բախման ընթացքում մասնակիցները վնասվածքներ են ստացել, ես նույնպես թեթև վնասվածք ունեմ։ Բռնի ուժ է կիրառվել Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ։ Վերջինիս բերման են ենթարկել»,- ասել է Չալաբյանը։