Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար
Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ և համապարփակ
քննարկում ունենալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ-Կանադա
գագաթաժողովին ընդառաջ․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար
Ժոզեպ Բորելը․ տեղեկացնում է է «Արմենպրես»-ը։
«Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը
(EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր
աշխատանքի համար»,- գրել է Բորելը։