ABCMEDIA
Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ և համապարփակ
քննարկում ունենալ
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ-Կանադա
գագաթաժողովին ընդառաջ․ այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար
Ժոզեպ Բորելը․ տեղեկացնում է է «Արմենպրես»։

«Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը
(EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր
աշխատանքի համար»,- գրել է Բորելը։