Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը
Քուվեյթի կառավարությունը
նոր էմիր է հռչակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ
ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի
մահից հետո: Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը:
«Նախարարների խորհուրդը
թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է
ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։