ABCMEDIA
Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

Հայտնի է Քուվեյթի նոր էմիրի անունը

Քուվեյթի կառավարությունը
նոր էմիր է հռչակել  83-ամյա թագաժառանգ Միշաալ
ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին՝ նրա ավագ եղբոր՝ Նաուաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի
մահից հետո: Այս մասին հայտնել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը:

«Նախարարների խորհուրդը
թագաժառանգ արքայազն Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին էմիր է հռչակել»,-ասված է
ուղերձում, որն ընթերցվել է հեռուստատեսությամբ։