18 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։ Պարզ է, որ այսօր թոշակառուները ճամփորդելու հնարավորությունները չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ այդ խնդիրը  կլուծենք։
  • Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ–Գյումրի և հակառակ ուղղությամբ։
  • Երբ ասում էի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրենք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դա աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար։
  • Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ բոմժ դառնա։ Ահավոր վախենում եմ նրա՝ բոմժ դառնալուց, ընդ որում՝ մինչև տարեվերջ։ 
  • Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունն ասել, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին։
  • Մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ՝ գործում է այլ երկրների օրակարգով։ Նրանք ազատության մեջ են, քանի որ դեռևս լրտեսության գիծը չեն հատել։
  • Նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Առաջարկ կա դրույթ ունենալու, որ բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ վերանշանակվեն։
  • Եթե ժողովուրդը որոշի, որ ես պիտի կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնել։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026