13 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի միջազգային լարվածության ամենավատ սցենարներին․ գրում է Белта-ն։

Մենք պետք է պատրաստ լինենք մեզ համար ամենավատ սցենարին։ Եվ մենք հաշվարկել ենք և գիտակցում ենք այդ սցենարները։ Բայց մենք չենք կարող թույլ տալ ագրեսիայի նոր փուլ։ Այսօր դա ոչ մեկին պետք չէ», - նշել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Բալթյան երկրները և Լեհաստանը բավարար ուժ չունեն իրենց սեփական ցանկությունները, հատկապես՝ ռազմականները, բավարարելու համար։

«Ես բացահայտ և անկեղծորեն հայտարարել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք չենք պլանավորում հարձակում որևէ մեկի վրա, քանի որ մեր արևմտյան «ընկերները» վերջերս լրատվամիջոցներում արշավ են սկսել, թե Ռուսաստանը կհարձակվի Բալթյան երկրների և, հնարավոր է, Լեհաստանի վրա՝ Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին», - նշել է Լուկաշենկոն։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ