Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Դեսպան Սվենսոնը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել
է Մեղրի և հանդիպել Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին,
ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը:
Նա այցելել է նաև Տաթև, որտեղ քննարկվել
է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված
է ժողովրդավարության ամրապնդմանը։
Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար
օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝
ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային
անվտանգության ապահովմանը։