ABCMEDIA
Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Դեսպան Սվենսոնը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել
է Մեղրի և  հանդիպել Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին,
ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: 

Նա այցելել է նաև Տաթև, որտեղ քննարկվել
է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված
է ժողովրդավարության ամրապնդմանը։

Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար
օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝
ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային
անվտանգության ապահովմանը։