ABCMEDIA
Իրաքը 30 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա է տեղակայել

Իրաքը 30 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա է տեղակայել

Իրաքը 30 տարի անց ռազմաբազա է հիմնել Թուրքիայի սահմանին. Իրաքյան մամուլում լուրեր են տարածվել, որ տեղի սահմանապահները 2 ռազմակայան են հիմնել Զաhո շրջանի Քիշանի գյուղում՝ Թուրքիայի սահմանի մոտ, գրում է Cumhuriyet պարբերականը։

Բազաները ստեղծվել են Քիշանի գյուղին մոտ գտնվող բլուրների վրա, իրաքյան սահմանապահ ուժերը 30 տարվա մեջ առաջին անգամ տեղակայվել են նշված շրջանում։ Նման զարգացումը տեղի է ունեցել Իրաքի և Թուրքիայի միջև սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցության շրջանակներում։