Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Civic News-ի լրագրողի դեմ հայց կներկայացվի
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դատական հայց է ներկայացվելու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին զրպարտած լրագրողի դեմ։
«Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ.-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ: Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին: Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության`
համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի»,-ասված է հայտարարության տեքստում: