Սահմանի վրա ՊՆ դիրքեր չեն լինի, հնարավոր է՝ դիրք դուրս մնա մեր ինքնիշխան տարածքից․ Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը
- Սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ Սահմանի պահպանությունն իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
- Սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, հնարավոր է, մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։
- Քարտեզի վրա պատկերացնում ենք, թե որտեղ է սահմանային սյունը, բայց երբ գնում ենք տեղում չափումներ անելու GPS սարքի միջոցով, որը գետնի վրա կոորդինատն է որոշում, շեղումներ են լինում:
- Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու։
- Քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, ուստի սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից՝ իրադրությունը կառավարելի դարձնելու համար։
- Մեր նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող կառույցներն ու երկրներն իրենց պարտականությունը չկատարեցին, ուստի հետևություն. պետք է հույսներս դնենք մեզ վրա։