ABCMEDIA
Սահմանի վրա ՊՆ դիրքեր չեն լինի, հնարավոր է՝ դիրք դուրս մնա մեր ինքնիշխան տարածքից․ Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը

Սահմանի վրա ՊՆ դիրքեր չեն լինի, հնարավոր է՝ դիրք դուրս մնա մեր ինքնիշխան տարածքից․ Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը

  • Սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ Սահմանի պահպանությունն իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։

 

  • Սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, հնարավոր է, մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։

 

  • Քարտեզի վրա պատկերացնում ենք, թե որտեղ է սահմանային սյունը, բայց երբ գնում ենք տեղում չափումներ անելու GPS սարքի միջոցով, որը գետնի վրա կոորդինատն է որոշում, շեղումներ են լինում:

 

  • Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու։

 

  • Քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, ուստի սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից՝ իրադրությունը կառավարելի դարձնելու համար։

 

  • Մեր նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող կառույցներն ու երկրներն իրենց պարտականությունը չկատարեցին, ուստի հետևություն. պետք է հույսներս դնենք մեզ վրա։