27 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեպի Կիրանց քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելը սահմանադրական կարգի խախտում է․ Ասպրամ Կրպեյան

Դեպի Կիրանց քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելը սահմանադրական կարգի խախտում է․ Ասպրամ Կրպեյան

Սա սահմանադրական կարգի խախտում էՀՀ քաղաքացիների տեղաշարժն է սահմանափակվում` իբր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անվան տակ․
ABCmediaի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը` անդրադառնալով Կիրանցի ճանապարհները փակելու ոստիկանության գործողությանը։
 
«Տղամարդկանց դաժանաբար բերման ենթարկեցին և առանձնացրել են կանանց, երեխաներին, տղամարդկանց։ Ճիշտ նույն քաղաքականությունն է, ինչ 1915 թվականին, երբ ցեղասպանում էին հայ ժողովրդին։ Այսինքն՝ նույն մեթոդներն են, հիմա հայի անունազգանուն կրողներն են կիրառում»,-ասել է Կրպեյանը։

Պատգամավորի խոսքով, հետևություններ պիտի անենք, որ ոստիկանները հստակ հրահանգներ ունեն։

«Հրահանգ ունեն թույլ չտալու հոգևոր դասին՝ Սրբազան հոր գլխավորությամբ, գյուղ մտնելու, և, բնականաբար, պատգամավորներին, հանրային գործիչներին, ովքեր այս օրերին իրավիճակի մասին ահազանգել են մեր հայրենակիցներին։ Սա խոսում է միայն ՀՀում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլխի վախերի մասին։ Իրենք այս պահին ՀՀ քաղաքացիներին զրկում են իրենց սեփականության իրավունքից։ Ուզում եմ՝ մեր սիրելի հայրենակիցները ֆիքսեն, որ ինչպես Արցախում մեկ օրում մեր սիրելի հայրենակիցների կապույտ անձնագիրը փոշիացրին իրենց հայտարարություններով, ճիշտ այդպես հիմա ՀՀ քաղաքացիներին իրենց սեփականության իրավունքից՝ կադաստրի վկայականներով ամրագրված սփականության իրավունքից են զրկում»,-նշել է նա։

Կրպեյանը պնդում է՝ այն, ինչ Տավուշում է կատարվում, ապօրինություն է, իրավական որևէ փաստաթուղթ չկա, որն իրենք կարող են ներկայացնել այս ապօրինությունը հիմնավորելու համար։

«Պատասխանատվություն կրելու են ու բոլորն են կրելու։ Այստեղ բոլոր նրանք, ովքեր ապօրինի հրաման են կատարել, և իրենք գիտակցում են դա, բոլոր նրանք, ովքեր այն հրամանները տվել են, պատասխան են տալու, բայց դա հնարավոր է լինելու միայն այս ապօրինի իշխանությունից ազատվելուց հետո»,-եզրափակել է ՀՀ ԱԺ պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։