23 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանին են զիջվում տարածքներ, որոնք անվտանգային առումով լուրջ նշանակություն ունեն ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան   

Ադրբեջանին են զիջվում տարածքներ, որոնք անվտանգային առումով լուրջ նշանակություն ունեն ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան  

Այս ամբողջական գործընթացը, որն իրականացվում է, և դա անվանվում է դելիմիտացիադեմարկացիա, երկարաժամկետ կտրվածքով ՀՀին ո՛չ անվտանգություն է բերելու, ո՛չ խաղաղություն․ ABCmediaի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ գործընթացը, որն այսօր իրականացվում է, հակասում է հայկական շահերին։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ սա ադրբեջանական պարտադրանքն է և օրակարգն է, Հայաստանի իշխանությունը, ինչպես Արցախի դեպքում էր, այս դեպքում ևս լիարժեքորեն փորձում են իրագործել։ Այն, ինչը փորձում են ներկայացել որպես ՀՀ անվտանգության ապահովում, առաջին հերթին ցույց է տալիս հակառակը՝  մեր խոցելիության ավելացումը, մեր պաշտպանողական թուլացումը, որն արտահայտվել է մեր սահմանային դեպքերով»,-նշել է Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանն ասում է, որ այն մարդիկ, ովքեր Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի մեր հայրենակիցներին առաջարկում են ապրել թշնամու հետ այդքան մոտ հեռավորության վրա և դա համարում են լուծում, թող գան, ապրեն այդ պայմաններում։

«Իրենց երեխաները կարո՞ղ են հաճախել այդ դպրոց, որը ադրբեջանցիներին մոտ է գտնվում։ Այս իշխանությունները միշտ հակասում են իրենց ասած նախորդ խոսքին։ Ասում են՝ ինչ էլ ասում ենք, չենք կարող երաշխավորել, որ ունենալու ենք անվտանգություն։ Այսինքն՝ ի սկզբանե իշխանությունը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ միակողմանի զիջում են տարածքներ, մյուսում՝ անվտանգության որևէ երաշխիք փաստացի չկա»,-նշել է պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ ուզում են մեզ համոզել, որ ադրբեջանցին փոխվել է։  «Վերցրեք, կարդացեք ադրբեջանական մամուլը, գրքերը, տելեգրամ ալիքները, որոնք ամենօրյա ռեռիժմով խոսում են՝ ինչ հավակնություններ ունեն ՀՀ տարածքների վրա, խոսում են, որ թքած ունեն ՀՀում ապրող ժողովրդի վրա, և որ իրենց հիմնական նպատակըն այս իշխանության նպաստավոր դաշտն օգտագործելն ու Հայաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է»,-ասել է նա։
 
Աբրահամյանն ասում է, որ այսօր Տավուշի միջոցով թշնամին սկիզբ է դնում Հայաստանի խոցելիությանը։  «Ե՛վ անվտանգային, և՛ ենթակացուցվածքային առումով Ադրբեջանին են զիջվում տարածքներ, որոնք լուրջ ազդեցություն են ունեն Հայաստանում։ Առաջին հայացքից է թվում, որ թեման մի քանի գյուղերն են, այս ամենը վերաբերվում է ՀՀում ապրող ցանկացած մարդուն, ում վրա տարբեր փուլերով սա ազդեցություն է թողնելու»,-ասել է Աբրահամյան։