ABCMEDIA
ՀՀ-ում 50 քաղբանտարկյալ կա, դա ֆիքսում են նաև միջազգային կառույցները․ Հայկ Մամիջանյան

ՀՀ-ում 50 քաղբանտարկյալ կա, դա ֆիքսում են նաև միջազգային կառույցները․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսել
է հասարակական-քաղաքական գործիչների, արցախցի երիտասարդների ձերբակալություններին ու
կալանավորման դեպքերին։

«Այդ շղթան իր մեջ ներառում է 50 քաղբանտարկյալ, այդպիսի թիվ երբեք
չի եղել։ Ընդ որում միջազգային կառույցները՝ ԵԺԿ-ն և այլն, հստակ ֆիքսում են, որ ՀՀ-ում
կան քաղբանտարկյալներ։ Սա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է»,- ասել է նա։

Մամիջանյանի խոսքով՝  այս իրավիճակը կավարտվի, երբ հեռացվի
Փաշինյանի իշխանությունը։

«Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերները՝
ավելի թույլ։ Իրենք չարաչար սխալվում են ու այդ գիտակցումը իշխանության համար շատ ծանր
ու թանկ է լինելու»,- ասել է պատգամավորը։