23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կատարյալ խաղաղություն չէ, շատ մեծ խնդիրներ կան․ The Guardian

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կատարյալ խաղաղություն չէ, շատ մեծ խնդիրներ կան․ The Guardian

The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում կազմակերպվող ՄԱԿի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) վերաբերյալ՝ անդրադառնալով հայադրբեջանական հակամարտությանը։

Նշվել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև ռազմական գործողությունները մասամբ դադարել էին՝ համաձայն 1994թի հրադադարի։ «Սակայն եռացող լարվածությունը բռնության վերածվեց 2020 թվականին, ինչը հանգեցրեց ավելի քան 7000 հոգու մահվան և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման», – նշվել է հոդվածում։

Cop29-ի շրջանակներում է ներառվել նաև գլոբալ խաղաղության օրակարգը, որտեղ ուշադրություն է սևեռվում նաև Ադրբեջանի վարքագծին Հայաստանի հետ պատերազմում և Բաքվում մարդու իրավունքների վիճակին, որը խիստ քննադատության է արժանացել:

Իռլանդիայի նախկին Մերի Ռոբինսոնը պարբերականի հետ զրույցում ողջունել է խաղաղության վրա կենտրոնանալու մտադրությունը, սակայն նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ. «Կարծում եմ, որ գաղափարը լավն է: Եթե մենք կարողանանք ավելի շատ նպաստել կլիմային, անվտանգությանն և խաղաղությանը, լավ քայլ կլինի։ Սակայն, ես վստահ չեմ, որ Հայաստանի հետ խաղաղությունը, մեղմ ասած, կատարյալ խաղաղություն է։ Շատ մեծ խնդիրներ կան։ Կան քաղբանտարկյալներ, և մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար»: