
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կատարյալ խաղաղություն չէ, շատ մեծ խնդիրներ կան․ The Guardian
The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում կազմակերպվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) վերաբերյալ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։
Նշվել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև ռազմական գործողությունները մասամբ դադարել էին՝ համաձայն 1994թ-ի հրադադարի։ «Սակայն եռացող լարվածությունը բռնության վերածվեց 2020 թվականին, ինչը հանգեցրեց ավելի քան 7000 հոգու մահվան և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման», - նշվել է հոդվածում։
Cop29-ի շրջանակներում է ներառվել նաև գլոբալ խաղաղության օրակարգը, որտեղ ուշադրություն է սևեռվում նաև Ադրբեջանի վարքագծին Հայաստանի հետ պատերազմում և Բաքվում մարդու իրավունքների վիճակին, որը խիստ քննադատության է արժանացել:
Իռլանդիայի նախկին Մերի Ռոբինսոնը պարբերականի հետ զրույցում ողջունել է խաղաղության վրա կենտրոնանալու մտադրությունը, սակայն նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ. «Կարծում եմ, որ գաղափարը լավն է: Եթե մենք կարողանանք ավելի շատ նպաստել կլիմային, անվտանգությանն և խաղաղությանը, լավ քայլ կլինի։ Սակայն, ես վստահ չեմ, որ Հայաստանի հետ խաղաղությունը, մեղմ ասած, կատարյալ խաղաղություն է։ Շատ մեծ խնդիրներ կան։ Կան քաղբանտարկյալներ, և մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար»:


