Եթե պաշտոնական Երևանը թույլ տա, «Ռոսատոմը» կարող է սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատ ռեկուլտիվացումը
«Ռոսատոմը» կարող է Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի
ռեկուլտիվացման աշխատանքները սկսել, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն
հայտնի։ Այս մասին ասել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային
ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:
Միևնույն ժամանակ Լեբեդևն ընդգծել է, որ ռուսաստանցի մասնագետները
գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:
«Նաիրիտ» գործարանը ԽՍՀՄ–ի տարիներին կաուչուկի արտադրությամբ էր
զբաղվում։ 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո «Նաիրիտը» փակվեց: Գործարանի
տարածքում շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն է մնացել: