ABCMEDIA
Պետք է գնալ մինչև հաղթանակ, որը պետք է լինի խաղաղ և անարյուն. Ավետիք Չալաբյան

Պետք է գնալ մինչև հաղթանակ, որը պետք է լինի խաղաղ և անարյուն. Ավետիք Չալաբյան

Սա աթոռակռիվ չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա լինելության համար պայքար է, սա մեր տեսակի վերարտադրության համար պայքար է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
 
«Այս երկրում ցավով տարիների ընթացքում մի տեսակ է հայտնվել, որը մեր աչքի առաջ աճուրդի է հանել հայրենիքը՝ սեփական փորը լցնելու համար, որը պատրաստ է իր հայրենակիցների տները, կյանքը, հողը, երազանքները փողով վաճառել, միայն թե իր սեղանին ունենա լափ։ Մենք դա պետք է կասեցնենք, անհնար է ապրել մի երկրում, որտեղ քո կողքին նման մարդիկ են ապրում, ու նրանք իշխանություն են։ Այսօր մենք դուրս ենք եկել, որպեսզի վերջ տանք, որպեսզի մեր երկիրը վերադարձնենք կյանքի բնականոն ընթացքին, որում արժանիքը արժանիք է, արժանապատվույթյունն՝ արժանապատվություն, պատիվը՝ պատիվ, հայրենիքը՝ հայրենիք։ Չէինք կարող մենք այլևս ապրել առանց կյանքի իմաստ»,-ասել է Չալաբյանը՝ հավելելով, որ պիտի գնալ մինչև հաղթանակ, որը պիտի լինի խաղաղ ու առանց արյուն։