«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ներկայացրել է մայիսի 11-ի ակցիաների և գործողությունների ծրագիրը
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ներկայացրել է մայիսի 11-ի ակցիաների և գործողությունների ծրագիրը։
Վաղը, ժամը 11:00 փակվելու է Թբիլիսյան խճուղին «Երազ» այգու խաչմերուկում:
11:00-ին, զուգահեռաբար փակվելու է «Սասունցի Դավիթ» կայարանի դիմաց Տիգրան Մեծ փողոցը: Այստեղ առաջնորդ չի լինելու, պետք է ինքնակազմակերպվել:
11:00 փակվելու է Հաղթանակի կամուրջը: Նույն ժամին փորձենք նաև փակել Նոր Նորք` Գայի արձանի դիմացի հատվածը:
Վաղը, առավոտյան 08:30-ին ակտիվ երիտասարդները Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի մոտակայքում են լինելու: նախատեսվում է ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանի այցը: