11 Դեկ
2024
-3.8° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ներկայացրել է մայիսի 11-ի ակցիաների և գործողությունների ծրագիրը

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ներկայացրել է մայիսի 11-ի ակցիաների և գործողությունների ծրագիրը

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ներկայացրել է մայիսի 11-ի  ակցիաների և գործողությունների ծրագիրը։

Վաղը, ժամը 11:00 փակվելու է Թբիլիսյան խճուղին «Երազ» այգու խաչմերուկում:

11:00-ին, զուգահեռաբար փակվելու է «Սասունցի Դավիթ» կայարանի դիմաց Տիգրան Մեծ փողոցը: Այստեղ առաջնորդ չի լինելու, պետք է ինքնակազմակերպվել:

11:00 փակվելու է Հաղթանակի կամուրջը: Նույն ժամին փորձենք նաև փակել Նոր Նորք` Գայի արձանի դիմացի հատվածը:

Վաղը, առավոտյան 08:30-ին ակտիվ երիտասարդները Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի մոտակայքում են լինելու: նախատեսվում է ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանի այցը: