
Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Հորմուզի նեղուց. միայն վերջին մի քանի օրերի ընթացքում այդ վայրով տեղափոխվել են հսկայական ծավալներ, միլիոնավոր բարել նավթ։ Մենք այժմ տեղափոխում ենք այնպիսի ծավալներով, որոնք երբեմն նույնիսկ գերազանցում են նախապատերազմյան մակարդակը»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
Հոկտեմբերի 1-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ-ն «լիակատար վերահսկողություն» է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Վերջին 2 օրում նեղուցով անցել է ավելի շատ նավթ, քան պատմության մեջ երբևէ»,- հավելել էր նա։
Սեպտեմբերի 27-ին նա ասել էր, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է «ռեկորդային ծավալի նավթ»՝ ավելին, քան տեղափոխվում էր պատերազմից առաջ։


