
Պուտինը որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ Պեսկով
Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի
հայտարարել՝ առաջիկայում կայանալիք
նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ հայտարարել է ՌԴ
նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումն առ այն, որ Պուտինը իր
թեկնածությունն է առաջադրելու 2024 թվականի մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Այդ առումով Պուտինը որևէ հայտարարություն դեռ
չի արել։ Նույնիսկ ընտրությունների
քարոզարշավը դեռ չի մեկնարկել»,- ասել է Պեսկովը։