ABCMEDIA
Պուտինը որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ Պեսկով

Պուտինը որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ․ Պեսկով

Ռուսաստանի 
նախագահ  Վլադիմիր Պուտինը դեռ չի
հայտարարել՝ առաջիկայում կայանալիք
նախագահական  ընտրություններին  մասնակցելու վերաբերյալ․ հայտարարել է ՌԴ
նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումն առ այն, որ Պուտինը իր
թեկնածությունն է առաջադրելու
2024 թվականի  մարտի 17-ին  կայանալիք նախագահական ընտրություններին։

«Այդ առումով Պուտինը որևէ հայտարարություն դեռ
չի արել։ Նույնիսկ  ընտրությունների
քարոզարշավը դեռ չի մեկնարկել»,- ասել է Պեսկովը։