Դասադուլներ ու փակ փողոցներ Երևանում․ անցած օրն՝ ամփոփ
Դասադուլ` մի շարք բուհերում, քայլերթ ու փակ փողոցներ։ Երևանի Պետական համալսարանում մայիսի 10-ին լսարանները դատարկ էին, միջանցքները՝ մարդաշատ։ Ուսանողները կոչ են արել մյուս ուսանողներին միանալ դասադուլին։ Պետական համալսարանից զատ, դասադուլներ էին նաև Երևանի այլ բուհերում։ Դիլիջանում ևս դասադուլներ են իրականացվել։
Երեկոյան Հանրապետության հրապարակում էլ իրականացվել է հանրահավաք՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, որի ժամանակ վերջինս կոչ է արել հաջորդ օրվանից սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ։
Երեկ Սրբազանի գլխավորած ակցիային է միացել նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մանրամասները՝ տեսանյութում։