23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Ադրբեջանը 2024 թվականին հողին է հավասարացրել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ(Կանաչ ժամ) եկեղեցին։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Եկեղեցին կառուցվել է 1847 թվականին։ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում, վերջնական ոչնչացվել վերջին պատերազմից հետո։

Ամբողջության գետնին է հավաասարեցվել Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը, որի ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, որի նախաձեռնությունը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանինն է։ Այն գտնվում է Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։ 2022 թվականի օգոստոսի 26-ին Բերձոր քաղաքը, այդ թվում՝ Սուրբ Համբարձման եկեղեցին, հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել նաև Գետավանի հուշարձանը։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Ադրբեջանը ավերել է նաև Գետավան գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատին ամրացված հուշատախտակները։

Գետավանի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2016 թվականին։ Հուշարձանի կենտրոնում տեղադրված էր քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի կերտած խաչքարը, որը ևս ոչնչացվել է:

Միայն 2024 թվականի փետրվար ամսում Ադրբեջանը Արցախում ոչնչացրել է մեկ հուշաքար, երկու կիսանդրի և մեկ արձան։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Առաջինը՝ Աշոտ Ղուլյանի հուշաքարն էր։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում։

Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո պուրակը և հուշաքարի շրջակայքը վերանորոգվել է։

Երկորդը՝ ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին է ավերվել։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է, այն տեղադրվել է 2018 թվականին մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ադմիրալ Իվան (Հովհաննես) Իսակովը Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, ադմիրալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան:

Թշնամին բռնազավթված Արցախում ոչնչացրել է նաև Շառլ Ազնավուրի կիսանդրին։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Հուշարձանը կանգնեցվել էր 2022 թվականի մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ երգչի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ:

Հուշարձանի հեղինակը ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն է, քանդակագործը՝ Յուրի Հովհաննիսյանը, ով Շառլ Ազնավուրի ժպտացող քանդակով փորձել է ծանր իրավիճակում գտնվող արցախցիներին գալիքի հույս ներշնչել:

Փետրվար ամսում Արցախի անկախության շրջանում տեղադրված հուշարձանների ոչնչացման ծրագրային քաղաքականության շրջանակում  ոչնչացվել է  Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու  գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի բացումը 2014 թվականի սեպտեմբերի 27-ին է եղել Ստեփանակերտ քաղաքի օրը։ Ալեքսանդր Մյասնիկյանի (գրական կեղծանունը Մարտունի) հուշարձանի հեղինակն է անվանի քանդակագործ  Յուրի  Հովհաննիսյանը։

Ավերածություններին զուգահեռ Ադրբեջանը «վերականգնման» քողի տակ պղծում է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Արցախում ոչնչացված մշակութային ժառանգությունն ու ավերված գերեզմանները՝ վերջին 5 ամսում

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կարկառի հովտի նկատմամբ 1378 մետր բարձրության վրա: Այն իր բարձրադիր տեղադրության շնորհիվ իշխում է ողջ սարահարթի վրա: Սուրբ Ամենափրկիչն ունի ազդեցիկ չափեր և հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն է: Արցախյան առաջին պատերազմից հետո եկեղեցին վերանորոգվել է, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բռնազավթվել Ադրբեջանի կողմից, որը մինչ օրս վերափոխվում է։

Նյութը պատրաստելիս օգտվել ենք Monument Whatch կայքի տվյալներից։