
Կտրուկ վատացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը. փաստաբան
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում. հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին:


