Չեն կարող բոլորը սխալվել, իսկ մի անձնավորություն, որը վաճառում է երկիրը, լինել ճիշտ. Աշոտ Անդրեասյան
Երիտասարդների ակտիվությունն այս շարժմանը մեծ է, քանի որ տեսնում ենք, որ գրեթե բոլոր բուհերից միացել են սրբազան պայքարին ու Սրբազանին. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս շարժման մեջ, երիտասարդների դերը մեծ է, ոչ միայն խոսքով, այլև գործով:
«Արդեն անգամ եկեղեցին ու Սրբազանն են ասում, որ մեր երկրում ամեն ինչ սխալ է գնում: Նիկոլականներն ու այլոք շատ ուրիշ թեզերով կարողանում էին մանիպուլացնել մեր հայրենակիցներին՝ ասելով, որ աթոռակռիվ է, որ նախկին թալանչիները գալիս են, այժմ էլ եկեղեցին է, ոչ նախկիններն են, ոչ էլ թալանչիները: Կարծում եմ՝ չեն կարող բոլորը սխալվել, իսկ մի անձնավորություն, որ եկել ու վաճառում է մեր երկիրը, մեր զինվորների կյանքն՝ ամեն անգամ կրճատում ու պակասեցնում է, լինել ճիշտ ու անսխալ»,-ասել է Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս շարժումը, վստահաբար, հաջողելու է: