23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով․ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով․ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

Քանի որ այս շարժումը հիմնված է հստակ գաղափարների և արժեհամակարգի վրա, ապա դասադուլը ևս ինքնանպատակ չպետք է լինի․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը։

«Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով ոլորտային լավագույն գիտնականների հետ։

Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց։

Դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով։

Մեր առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Աթանեսյանն է»,- գրել է նա։